«Նոյեմբերի 9-ից հետո Ոսկեպարում ռուսական բազա է հայտնվել, սա որևէ բան հուշո՞ւմ է». Աննա Գրիգորյան

Այսօր խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն անդրադառնալով սահմանազատման ու սահմանագծման գործընթացին, շեշտեց՝ նախ այս պահին նման գործընթաց չկա, բայց այդ գործընթացի համար կա լիազոր մարմին, որտեղ Հայաստանը ներկայացնում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Պետք է արձանագրել, որ լիազոր մարմինը որոշում չունի Տավուշից գյուղեր, տարածքներ հանձնելու վերաբերյալ։ Այսինքն՝ այս որոշումը կայացվել է ոչ թե լիազոր մարմնի կողմից, որի հիմքում կան սկզբունքներ, քարտեզներ, այլ ներկայացվել է այլ օղակում։

Որպես ելակետ՝ մի քանի արձանագրում անեմ։ Նախ, նոյեմբերի 9-ի հայտարարության նախնական տարբերակում եղել է հիշատակում այդ տարածքների հանձնման վերաբերյալ, հետագայում վերջնական տարբերակում այդ հատվածը դուրս է բերվել։ Այնուհետև մենք տեսել ենք, որ Ոսկեպարում ռուսական բազայի կառուցում է եղել՝ Ոսկեպարում ռուսական բազա է հայտնվել, չի հայտնվել, օրինակ, Վայքում, Եղեգնաձորում, այլ հայտնվել է Ոսկեպարում։ Սա որևէ բան մեզ հուշո՞ւմ է, թե՞ չի հուշում»,- նշեց Աննա Գրիգորյանը։

Պատգամավորի խոսքով՝ այս ամենը հաշվի առնելով, կարող է պնդել, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին գոյություն է ունեցել պայմանավորվածություն և եղել է պայմանավորվածություն տեքստից այդ դրույթը հանելու, բայց հետագայում այն իրականացնելու վերաբերյալ։ Հետևաբար՝ ռուսական ներկայությունն էլ պետք է այնտեղ որևէ ստաբիլիզացնող դեր կատարեր։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս