![](/banners/BeFunky-design.jpg)
Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի
![](https://168.am/wp-content/uploads/2021/06/azgayin-joxov.jpg)
Հայաստանի ազգային ժողովը ապրիլի 16-ին արտահերթ նիստ կանցկացնի:
ԱԺ խորհուրդը ապրիլի 15-ին նիստ է հրավիրել այս հարցով:
Արտահերթ նիստ անցկացնելու նախաձեռնությամբ են հանդես եկել ԱԺ պատգամավորները:
Առաջարկվող օրակարգում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է Հայաստանում օգոստոսի 3-ը նշել որպես 2014 թվականի Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր:
Նիստը նախատեսված է ապրիլի 16-ին ժամը 11:00-ին: