Լեհաստանի ՆԳՆ-ն Կաչինսկու թիկնազորի համար 8 մլն դոլար է ծախսել
015-2023թթ. Լեհաստանի ներքին գործերի նախարարությունը երկրում այն ժամանակ իշխող «Իրավունք և արդարություն» կուսակցության առաջնորդ Յարոսլավ Կաչինսկու պահպանության համար ծախսել է մոտ 35 մլն զլոտի (մոտ 8,75 մլն դոլար): Այս մասին Լեհաստանի Սեյմում հայտարարել է ՆԳ նախարար Մարչին Կերվինդսկին․
«Պատգամավոր Կաչինսկու և նրա անվտանգության միջոցառումների համար միշտ փող է եղել։ Դրա համար ծախսվել է 35 մլն զլոտի»,- ասել է նա։
Կերվինդսկին նաև հայտնել է, որ Կաչինսկու կառավարման տարիներին կառավարությունը ՆԳՆ-ին պարտք է 185 միլիոն զլոտի (ավելի քան 46 միլիոն դոլար): Նրա խոսքով՝ բանը հասել է նրան, որ գերատեսչությունը միջոցներ չի ունեցել ծառայողական մեքենաները վառելիքով լիցքավորելու համար։