Այդ մեկ դատավորը դու ես (կամ՝ ոչ)

Այսօր ընդդիմադիր 2 խմբակցությունները ողջ կազմով ներկայացնելու են երաշխավորություն՝ Արմեն Աշոտյանի կալանքը վերացնելու համար։ Սա երկրում կարող է նոր, առողջ քաղաքական մթնոլորտ ստեղծել։ Նախորդ օրվանից Ռուբեն Վարդանյանի՝ Նոբելյան մրցանակի համար արդար պայքարը սկսվում է այսօր Երևանում՝ Աշոտյանի ազատ արձակման պրոցեսով։ Բաքվի բանտերից բոլոր հայերի ազատ արձակումը սկսվում է Երևանում՝ ՄԵԿ հոգու հրահանգով կալանավորվածների ազատ արձակմամբ։

Սա հստակ բանաձև է, որը պետք է հասկանալ։ Եթե մենք համառ ու ինտենսիվ չպայքարենք Երևանի բանտերում պահվող քաղաքական բանտարկյալների համար, չենք կարողանալու պայքարել Բաքվում մեր արժանապատվության կալանավորների համար։

Եթե դատավորը հարգի 2 ընդդիմադիր խմբակցությունների միասնական երաշխավորագիրը, ապա երկրում նոր մթնոլորտ է ստեղծվելու. կարձանագրվի հարգանք՝ քաղաքական միավորի, քաղաքական քայլի հանդեպ։ Սա երկրի համար միանշանակ օգտակար է։

Եթե դատավորն արհամարհի երաշխավորությունը, ապա դա ուղիղ կոչ է բոլորիս՝ կրկնապատկել-եռապատկելու պայքարը բանտերում գտնվող մեր ընկերների համար, ընդ որում՝ թե´ Երևանի, թե´ Բաքվի բանտերում։

Մենք պետք է ընդունենք նոր խաղի կանոն, որը նաև բարոյականության ճգնաժամային նորմ է համատեղ պայքարի. յուրաքանչյուր ընկերոջ, յուրաքանչյուր թիմակցի համար պետք է համառ պայքարել։ Հնարավոր չէ հաջող պայքար, եթե քո կողքինին կտանեն բանտ, իսկ դու անհոգ շարունակես քո կյանքը։

Իմ խորին համոզմամբ՝ պետք է ուժեղացնել պայքարը բանտերում գտնվող մեր ընկերների համար։

Բուն պայքարը կմաքրի, կզուլալի մթնոլորտը։ Գոնե իրար հանդեպ ազնիվ կլինենք։ Ա. Աշոտյանը, Վ. Սաղաթելյանը, Ն. Սամսոնյանը, Ն. Մալյանը, Մ. Ասլանյանը պետք է ազատ արձակվեն։ Այնպես, ինչպես Բաքվի բանտերում գտնվող հայերը։ Սրանք փոխկապակցված պրոցեսներ են։ Սկսենք մեր բանտերից ու ավելի վստահ կկարողանանք գործել Բաքվի բանտերում գտնվողների համար։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Տեսանյութեր

Լրահոս