ՀՀ պաշտպանության նախարարն ու բարերար Տիգրան Իզմիրլյանի որդին քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ապրիլի 5-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում ընդունել է մեծանուն բարերար Տիգրան Իզմիրլյանի որդուն՝ Սարգիս Իզմիրլյանին:

Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ Սուրեն Պապիկյանը շնորհավորել է Սարգիս Իզմիրլյանին՝ իր հայրիկի՝ Տիգրան Իզմիրլյանի՝ Հայաստանի ազգային հերոսի կոչմանն արժանանալու կապակցությամբ:

Քննարկվել են մի շարք ծրագրերի շուրջ համագործակցությանն առնչվող հարցեր:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը Սարգիս Իզմիրլյանին նաև ներկայացրել է ՀՀ զինված ուժերում, այդ թվում՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում ընթացող լայնածավալ բարեփոխումների ընթացքը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930