
«Միր» քարտերը կդադարեն աշխատել Ղրղզստանում

Ռուսական «Միր» վճարային համակարգի քարտերն ապրիլի 5-ից կդադարեն աշխատել Ղրղզստանում: Այս մասին հայտնում է rbc-ն՝ վկայակոչելով «Միջբանկային պրոցեսինգային կենտրոնը»՝ Ղրղզստանի «Էլկարտ» ազգային վճարային համակարգի օպերատորը:
«Երկրորդային պատժամիջոցների ռիսկը նվազագույնի հասցնելու նպատակով «Միջբանկային պրոցեսինգային կենտրոն» ՓԲԸ-ն, որպես «Էլկարտ» ազգային վճարային համակարգի անխափան աշխատանքի երաշխավոր, տեղեկացնում է 2024 թվականի ապրիլի 5-ից «Միր» բանկային քարտերի սպասարկումը դադարեցնելու մասին», – ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ որոշումը կապված է «Միր» քարտերի օպերատորի՝ վճարային քարտերի համակարգի դեմ ԱՄՆ պատժամիջոցների սահմանման հետ: Իր հերթին, «Էլկարտ» քարտերը կդադարեն աշխատել Ռուսաստանում: