
17 միլիոն դրամ՝ կրծողների մոնիթորինգի համար

Կովկասի բնության հիմնադրամի ֆինանսավորմամբ կիրականացվի կրծողների մոնիթորինգ։ Դրամաշնորհային պայմանագիրը կնքվել է ԿԲՀ -ի և «Կաթնասունաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի միջև, որը ստորագրել են CNF-ի գործադիր տնօրեն Էլիզաբեթ Մեսուդը և ՀԿ-ի նախագահ Տիգրան Հայրապետյանը։
Հատկացվող գումարը կազմում է 17 միլիոն դրամ։
Նշենք , որ ԿԲՀ-ն ու ՇՄՆ-ն համատեղ մշակել են Հայաստանի կենսաբազմազանության 10-ամյա մոնիթորինգի պլանը, որի շրջանակներում ԿԲՀ ֆինանսավորմամբ իրականացվում են մի շարք ծրագրեր։