Իշխանության քաղաքական փլուզումն անխուսափելի է. Վլադիմիր Մարտիրոսյան
ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագիտության թեկնածու, դոցենտ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իշխանության փլուզումը սկսվում է ոչ միայն իշխանության վրա ճնշման արդյունքում` դրսից, այլ երբ իշխանության ներսում է սկսվում նրա ապալեգիտիմացումը: Դա անխուսափելիորեն հանգեցնում է ռեսուրսների քայքայման` թե՛ մարդկային և թե՛ կադրային մակարդակներում, և սկսվում է կառավարման խորը ճգնաժամ: Սա արագ խորացնելու ձևերից մեկը նաև հանրային ընդվզման, այդ թվում` խաղաղ և լեգիտիմ ուժի կիրառման և ճնշման մեջ է:
Այդ ամենը հանգեցնում է ուժային կառույցների՝ «ոստիկանություն, դատախազություն, քննչական և հատուկ ծառայություններ»` իշխանապաշտպան գործունեության արդյունավետության բացարձակ անկման:
Դատելով Տավուշի գործընթացներից և Փաշինյանի, ըստ իս, այլևս ճակատագրական սխալից, այսօր ՀՀ Բանակը դրվել է այս իշխանության ապալեգիտիմացման, ապալեգալացման կամ պետականապահպան և ազգապահպան լինելու ընտրության առաջ: Իսկ ճակատագրական սխալը այդպիսի ընտրության առաջ կանգնեցնելն է, որը ունի մեծագույն ռիսկ, երբ քաղաքական և զինվորական որոշումը կարող է ի կատար չածվել, որից հետո իրավիճակի անվերահսկելիությունն ու քաղաքական կառավարումը, հետևաբար նաև իշխանության քաղաքական փլուզումն անխուսափելի է»: