«Բաքուն չի աջակցում Երևանի՝ ԵՄ դիտորդների հրավերին. սա Երևանի միակողմանի որոշումն է». Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Բաքուն չի աջակցում Երևանի՝ Հարավային Կովկասում ԵՄ դիտորդական առաքելության հրավերին, ինչը կասկածի տակ է դնում առաքելության արդյունավետությունը։
«Հարցն այն է, թե ի՞նչ են դիտարկում և արդյոք Ադրբեջանը ճանաչո՞ւմ է այդ առաքելությունը: Եթե ճիշտ ենք հասկանում, ադրբեջանական կողմը շատ բացասական է վերաբերվում այդ առաքելության գործառույթներին, և ես կասկածում եմ, որ այնտեղ ըմբռնումով կմոտենան նման մանդատին»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է Պեսկովը՝ ավելացնելով, որ «սա Երևանի միակողմանի որոշումն է»: