Հայ-ադրբեջանական բանակցությունների շրջանակում ՌԴ-ն առաջարկում է անընդունելի տարբերակներ. Բրիտանիայի դեսպան
«Հարավային Կովկաս. միտումները եւ հեռանկարները ուկրաինական պատերազմի համատեքստում» թեմայով քննարկման ժամանակ այսօր Հայաստանում Մեծ Բրիտանիայի Արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալահերը՝ մեկնաբանելով Երեւանի և Բաքվի բանակցությունները, հայտարարել է, որ կան ապացույցներ, որ Ռուսաստանի առաջարկած տարբերակներն անընդունելի են։
Սակայն, նրա խոսքով՝ կա խաղաղության գործընթաց և Մեծ Բրիտանիան պատրաստ է աջակցություն ցուցաբերել երկու երկրներին, որպեսզի նրանք կառուցողական ձևով գտնեն երկու կողմերի համար ընդունելի լուծումները։
Ջոն Գալահերը վստահեցնում է՝ առայժմ կա խաղաղության հաստատման գործընթաց, պետք է օգտվել դրանից։
«Անհրաժեշտ է աջակցել կողմերի միջեւ երկխոսությանը եւ ապահովել ամուր լուծում։ Կարող են հարցեր լինել այն մասին, թե որ հարթակն է ավելի արդյունավետ, բայց դա պետք է որոշեն կողմերը։ Բավական ակտիվ էր Արեւմուտքի մասնակցությունը, այդ թվում ԱՄՆ-ի կողմից»,- ավելացրել է դեսպանը։