Բաժիններ՝

Հայաստանի որոշ շրջաններում 24 ժամում թափվել է ամսական նորմայի չափ տեղում

Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում 24 ժամում թափվել է ամսական նորմայի չափ տեղում։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

«Այսօրվա դրությամբ բոլոր մարզերում տեղումների քանակը գերազանցել է ամսական նորման և հիմնականում կազմում է նորմայի 150-200, առանձին հատվածներում մինչև՝ 276 տոկոսը»,- ասված է հաղորդագրությունում։

Հարավից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ամբողջ տարածքում շարունակվում են դիտվել առատ տեղումներ։
Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի լեռներում, Գեղարքունիքում, Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումները ձյան տեսքով են։

« Ձյան ծածկի առավելագույն բարձրությունն այս պահին Արագածի մերձգագաթային մասում կազմում է 156 սմ, Ջերմուկում՝ 85 սմ, Ամբերդում՝ 75 սմ, Մարտունիում՝ 58 սմ»,– տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը` հավելելով, որ կեսօրից հետո տեղումները կարճ ժամանակով կդադարեն։

Մարտի 21-ին Միջերկրական ծովի շրջաններից Հայաստանին մոտեցող հաջորդ ցիկլոնի արդյունքում շրջանների մեծ մասում տեղումները կվերսկսվեն, որոնք լեռնային շրջաններում կրկին կլինեն ձյան տեսքով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031