«Ուղերձները հուշում են, որ Ադրբեջանը պատրաստ է դառնալ պլացդարմ Իրանի, ինչու չէ՝ նաև ՌԴ-ի դեմ, եթե դրա դիմաց լավ գին «պոկի» Արևմուտքից»

Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Եթե ուշադրություն դարձնենք, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի տարածաշրջան կատարած այցին, ապա կտեսնենք, որ միայն Բաքու այցի ժամանակ նա առանձին հանդիպում ունեցավ ՊՆ նախարարի ու ԱԳՆ ղեկավարի հետ։

Թբիլիսիում և Երևանում հանդիպումներն ավելի շատ արարողակարգային էին, քան պրակտիկ ու գործնական։ Երևանում ընդլայնված հանդիպմանը ներկա է եղել ՊՆ նախարարը, բայց առանձին հանդիպում չի եղել։ Որքան տեղյակ եմ, նույնը եղել է Թբիլիսիում։

Բաքվում Ստոլտենբերգը ողջունել է թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցությունը։

Բաքու հանդիպումների ինտենսիվությունն ու հնչած ուղերձները գալիս են հուշելու, որ Ադրբեջանը փաստացի պատրաստ է դառնալ պլացդարմ Իրանի, ինչու չէ նաև Ռուսաստանի դեմ, եթե դրա դիմաց լավ գին «պոկի» Արևմուտքից։

Փաստացի, Ալիևը փորձում է նստել միաժամանակ երկու աթոռի վրա, իսկ դա նրան շատ ավելի խոցելի է դարձնում։ Բազմաթիվ դրվագներ կան, որոնք հուշում են, որ Հայաստանը ունի ելքեր, լուծումներ այս նվաստացումից դուրս գալու համար, մնում է դա օգտագործել պետականամետ մարդիկ գան իշխանության»։

Տեսանյութեր

Լրահոս