Բաժիններ՝

Գազայում զոհերի թիվը գերազանցել է 31.000-ը

Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողության մեկնարկից ի վեր սպանված պաղեստինցիների թիվը գերազանցել է 31 հազարը, ավելի քան 72,6 հազար մարդ վիրավորվել է։

Այս տվյալները տրամադրել է Պաղեստինի անկլավի առողջապահության նախարարությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Անցյալ տարվա հոկտեմբերից մինչ օրս Գազայում իսրայելական ագրեսիայի զոհերի թիվը կազմում է 31,045, ևս 72,654 մարդ վիրավորվել է», – ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Գազայի Առողջապահության նախարարությունը հավելել է, որ «միայն վերջին 24 ժամվա ընթացքում գոտում զոհվել է 85 մարդ, ևս 130-ը՝ վիրավորվել»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031