Հնդկաստանում առաջին թռչող տաքսին կգործարկվի 8 ամսից
Հնդկաստանի առաջին օդային տաքսին՝ e200-ը, դեբյուտային թռիչքը կկատարի 7-8 ամսից: Այնսկիզբ կդնի քաղաքային շարժի նոր դարաշրջանին ոչ միայն Հնդկաստանում, այլև ամբողջ աշխարհում։
Հնդկաստանի օդային տաքսի նախագծի շրջանակներում խնդիր է դրվել հաղթահարել զգալի տեխնիկական և լոգիստիկ մարտահրավերները՝ ստեղծելու օդային տաքսիի կոմպակտ և արդյունավետ ձև, որն ունակ է հաղթահարել Հնդկաստանի քաղաքային լանդշաֆտների բարդությունները:
«Մենք պետք է օդային տաքսին շատ կոմպակտ դարձնեինք, որպեսզի այն կարողանա վայրէջք կատարել սահմանափակ տարածքներում և թռչել Հնդկաստանի ծանրաբեռնված օդային տարածքում: Մենք ցանկանում ենք մի քանի անգամ անցնել կարճ տարածություններ մինչև մարտկոցը լիցքավորելը», – ասել է ePlane-ի հիմնադիր Սաթյա Չակրավարտին:
Ընկերության հիմնադրի խոսքով՝ թռչող տաքսի ծառայությունների արժեքը սովորական տաքսի ծառայություններից թանկ կլինի ընդամենը կրկնակի անգամ։ Ինչ վերաբերում է նախագծի ընդլայնմանը Հնդկաստանից դուրս, ePlane-ի ղեկավարը կանխատեսել է գլոբալ ռեզոնանս e200 տեխնոլոգիայի համար՝ միջազգային շուկաներում որպես մրցակցային առավելություններ նշելով դրա մատչելիությունն ու օգտագործման հեշտությունը: