
Հետախուզվող տղամարդը հայտնաբերվել է Ծաղկաձորում

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, Մեծամորի և Արմավիրի բաժինների ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում մարտի 1-ին, ժամը 22.20-ին, Ծաղկաձոր քաղաքի Սարալանջի փողոցի բենզալցակայանում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 31-ամյա Հովհաննես Ա.-ին: Նա փետրվարի 1-ից ոստիկանության Մեծամորի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի (Սպանության փորձը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հովհաննես Ա.-ն և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն: