Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«Իմ հրավերով մարտի 4-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը»,- գրել է Պապիկյանը:

Ավելի վաղ Հունաստանի պաշտպանության նախարարի՝ Հայաստան կատարելիք այցի վերաբերյալ հայտնել էր Հունաստանում Հայաստանի դեսպանությունը։ Հունաստանում ՀՀ դեսպանությունը հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի հետ։ Հանդիպման ժամանակ Տիգրան Մկրտչյանն ընդգծել է, Հունաստանի պաշտպանության նախարարի պաշտոնական այցը Հայաստան նոր լիցք կհաղորդի ռազմական ոլորտում երկու երկրների համագործակցությանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031