Վազորդ Երվանդ Մկրտչյանը մեկնարկում է աթլետիկայի վարկանիշային առաջնությունում
Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ Երվանդ Մկրտչյանը մեկնարկում է աշխարհի վարկանիշային առաջնությունում:
Շոտլանդական Գլազգո քաղաքում մեկնարկում է աթլետիկայի աշխարհի ձմեռային առաջնությունը, որը վարկանիշային է Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: Մկրտչյանն օլիմպիական քվոտայի համար պետք է 1500 մ վազքատարածությունը հաղթահարի 3,33.50 ժամանակահատվածում:
Ավելի վաղ Հայաստանի աթլետիկայի հավաքականի առաջատար վազորդ Երվանդ Մկրտչյանը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադի փակ մարզասրահում կայացած Belgrade Indoor Meeting 2024 մրցաշարում արծաթե մեդալ է նվաճել, ինչպես նաև Հայաստանի ռեկորդ սահմանել, իսկ Ստամբուլում անցկացված Բալկանյան երկրների ձմեռային առաջնությունում հաղթել է 1500 մ վազքատարածությունում՝ ցույց տալով 3,45․55 րոպե արդյունք։