1 օրում բացահայտվել է հանցագործության 72 դեպք. գրանցվել է 12 ավոտվթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 17 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 20-ից 21-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 72 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։
Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 15, անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ 8-ական, ավտոմեքենայի գողության՝ 5, մարմնական վնասվածք պատճառելու, հոգեկան ներգործության ու զենք-զինամթերքի առգրավման՝ 3-ական, ֆիզիկական ներգործության, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների և կողոպուտի՝ 2-ական, պետական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, վստահված գույքը հափշտակելու, խուլիգանության, պաշտոնեական գույքը չարաշահելու, թմրանյութի իրացման, ապօրինի որսի, փաստաթղթեր կեղծելու կամ օգտագործելու, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու, լրագրողի մասնագիտական, օրինական գործունեությանը խոչընդոտելու, 16 տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, հարկերից խուսափելու, ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու, ընտանեկան բռնության, դատական ակտը չկատարելու կամ դրա կատարմանը խոչընդոտելու, սառը զենքի հայտնաբերման ու սպանության նախապատրաստության՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 2 անհետ կորած և 8 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է բնակարանային գողության՝ 3 և անձնական ունեցվածքի գողության՝ 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար. 2 մարդ զոհվել է, 17-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: