Հասունացել է պահը, երբ Թուրքիայի հետ կոնկրետ քայլեր պետք է լինեն. Նիկոլ Փաշինյան

Այսօրվա ճեպազրույցում՝ պատասխանելով TRIPP-ի նախագծի՝ իրանական կողմի հետ չհամաձայնեցված լինելու մասին հարցին, Նիկոլ Փաշինյանն ասաց՝ մեր պրոբլեմը նրա մեջ է, որ միշտ փոքր նախագծերի հետ ենք գործ ունեցել:

«Մենք սովոր չենք մեծ նախագծերի, իսկ դրանք ունեն առանձնահատկություններ. դրանք միշտ չպարզաբանված հարց են ունենում և միշտ ստեղծում են չպարզաբանված հարցեր։ Երբ սեղանին ունես մի հարց, որը լուծված չէ, դա չի լուծվում, չի լուծվում, երբ այդ հարցը լուծում ես՝ ի հայտ են գալիս 4 նոր հարց, որը պետք է լուծես: Ամեն 4 հարցը լուծելիս ի հայտ են գալիս նոր 4 հարցեր, որոնք պետք է լուծես:

Հետևաբար՝ TRIPP նախագիծը այնքան մասշտաբային հարց է, որ մենք ամեն փուլում, երբ մի հարց պարզաբանեցինք, դրանից ի հայտ են գալու նոր հարցեր, որոնց շուրջ պետք է մտածել: Երբ TRIPP սկսեց գործնականում աշխատել, ամեն ինչ եղավ, էլի ի հայտ են գալու նոր հարցեր, որոնց շուրջ պետք է աշխատել»։

Փաշինյանը հավելել է, որ Թուրիքայի պատրաստակամությունը ողջունում է, և իրենց երկխոսությունում արդեն հասունացել է պահը, որ ինչ-որ սիմվոլիկ կամ ոչ սիմվոլիկ, լայն քայլեր տեղի ունենան:

Իսկ Իրանի հետ հարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա են և ցանկություն կա, որ Իրանի հետ ռազմավարական գործընկերություն փաստաթուղթ ստորագրվի:

Տեսանյութեր

Լրահոս