Չինաստանը կոչ է անում խաղաղասեր երկրներին դեմ կանգնել Ճապոնիայի ռազմականացմանը

Պեկինը կոչ է անում բոլոր խաղաղասեր երկրներին համատեղ դեմ դուրս գալ Ճապոնիայում ռազմականացման վերածննդին: Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Չինաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Չժան Սյաոգանը։

Չժան Սյաոգանը նշել է, որ վերջին տարիներին Ճապոնիան ամեն ինչ անում է իր «վերառազմականացումը» առաջ մղելու համար՝ միաժամանակ ցուցադրելով միլիտարիստական ​​վերածննդի ավելի ու ավելի տեսանելի նշաններ։ Նա հավելել է, որ Ճապոնիան հաճախ Չինաստանն օգտագործում է որպես պատրվակ՝ իր իրական դրդապատճառները թաքցնելու համար։

«Մենք կոչ ենք անում բոլոր խաղաղասեր երկրներին և ժողովուրդներին միջոցներ ձեռնարկել՝ վճռականորեն ճնշելու ճապոնական աջակողմյան ուժերի կողմից միլիտարիզմի վերածնունդը և կանխելու աշխարհը քաոսի և պատմական ողբերգությունների կրկնության մեջ ընկղմվելը»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Չժան Սյաոգանը, ում խոսքերը, ինչպես գրում է РИА Новости-ն, մեջբերել է Չինաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական WeChat հաշիվը։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Ճապոնիայի վարչապետի խորհրդական Սադամասե Օուեն, ով վերահսկում է միջուկային զինաթափման և չտարածման հարցերը, Ճապոնիայի կողմից միջուկային զենք ունենալու անհրաժեշտության մասին վիճահարույց հայտարարությունները էր արել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031