Զելենսկիի Սուրբ Ծննդյան ուղերձը վրդովմունք է առաջացրել Արևմուտքում

Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին Սուրբ Ծննդյան իր ուղերձում մահ է մաղթել, քանի որ չի հետևում քրիստոնեական հավատքին։ Այս կարծիքը հայտնել է իռլանդացի լրագրող Չայ Բոուզը X սոցիալական ցանցի իր օգտահաշվում։

«Նա քրիստոնյա չէ։ Գուցե դա է նրան թույլ տալիս մահ մաղթել ուրիշներին Սուրբ Ծննդյան նախօրեին»,- գրել է լրագրողը։

Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին Սուրբ Ծննդյան իր ելույթում հայտարարել էր, որ բոլոր ուկրաինացիները ցանկանում են մեկ մարդու մահ։ Նա չի մանրամասնել, թե կոնկրետ ում նկատի ունի։ Իր ելույթում քաղաքական գործիչը նաև «անաստված» է անվանել Ռուսաստանի քաղաքացիներին Ուկրաինայի տարածքում ավիահարվածների համար։ Ուկրաինայի առաջնորդը ընդգծել է, որ ռուսները որևէ ընդհանրություն չունեն քրիստոնեության հետ։

Տեսանյութեր

Լրահոս