Նվազագույն կենսաթոշակը պետք է աճեր տարեկան շուրջ 7%՝ հինգ տարվա ընթացքում. ՔՊ-ն նախընտրական ծրագրում հստակ պարտավորություններ էր սահմանել. «Ժողովուրդ»
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը իր 2021–2026թթ. նախընտրական ծրագրում հստակ թվային պարտավորություններ է սահմանել կենսաթոշակների մասով։ Մասնավորապես «Նվազագույն կենսաթոշակի չափը 26 500 դրամից դարձնել առնվազն 37 000 դրամ, իսկ կենսաթոշակի միջին չափը 43 500 դրամից՝ առնվազն 61 000 դրամ»:
Այս հաշվարկը նշանակում է, որ միջին կենսաթոշակը պետք է աճեր տարեկան մոտ 6.3%, իսկ նվազագույն կենսաթոշակը՝ տարեկան շուրջ 7%՝ հինգ տարվա ընթացքում։
Իրական պատկերը՝ պաշտոնական վիճակագրությամբ
Հայաստանի Վիճակագրական կոմիտեի պաշտոնական տվյալներով՝
• 2025 թ. առաջին կիսամյակում միջին կենսաթոշակը կազմել է մոտ 49 032 դրամ, ինչը շուրջ 12 000 դրամով պակաս է ՔՊ ծրագրում խոստացված 61 000 դրամից (Armstat, 2025 թ. սոցիալական վիճակագրություն):
• Նվազագույն կենսաթոշակը 2025 թ. դրությամբ սահմանված է 36 000 դրամ, այսինքն՝ այն դեռ չի հասել ծրագրով խոստացված 37 000 դրամ շեմին (Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն / Iravaban.net):
