Թրամփը փորձում է փրկել ԱՄՆ-ն, բայց նրա բոլոր մեթոդները չէ, որ ընդունելի են. Զախարովա

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփն իսկապես փորձում է փրկել երկիրն այնպես, ինչպես ինքն է ճիշտ համարում, սակայն նրա մեթոդների մի մասն ընդունելի են, իսկ մյուսները՝ ոչ, կարծում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։

«Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում Զախարովան հիշեցրել է, որ ԱՄՆ ներկայիս նախագահն իշխանության է եկել երկիրը փրկելու օրակարգով՝ «Ամերիկան ​​կրկին մեծ դարձնենք» արտահայտությամբ։ ԱՄՆ տնտեսական ցուցանիշները ցույց են տվել, որ երկիրն իսկապես փրկության կարիք ունի, հավելել է նա։

«Նրա կողմից օգտագործվող մեթոդները տարբեր են։ Որոշները մեզ համար հասկանալի են, այդ թվում՝ ընդունելի, որոշները՝ ոչ, և դա փաստ է։ Բայց այն, որ նա, ինչպես ինքն է հայտարարում, աշխատում է երկիրը փրկելու համար, և դա անում է այնպես, ինչպես հասկանում է, ինչպես կարողանում է, այդ թվում, ինչպես իր ընտրողներն են պահանջում, դա հաստատ է, դա ճշմարտություն է»,- ասել է Զախարովան։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031