Բաժիններ՝

Նիգերիայում մահապարտ ահաբեկչի հարձակման հետևանքով կա 5 զոհ, 35 վիրավոր

Նիգերիայի հյուսիսարևելյան Մայդուգուրի քաղաքի մզկիթում աղոթքի ժամանակ դեկտեմբերի 24-ի երեկոյան պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով 5 մարդ զոհվել է, 35-ը՝ վիրավորվել։ Ըստ ոստիկանության՝ հարձակումն իրականացվել է մահապարտ ահաբեկչի կողմից։ Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

Բորնոյի նահանգի ոստիկանությունից հայտնել են, որ դեպքի վայրում հայտնաբերվել են ենթադրյալ մահապարտի գոտու բեկորներ։

Այս պայթյունը հերթական հարձակումն է Նիգերիայի հյուսիսային շրջանում, որտեղ երկիրը պայքարում է մի քանի զինված խմբավորումների, այդ թվում՝ «Բոկո Հարամ»-ի և դրանից անջատված «Իսլամական պետություն Արևմտյան Աֆրիկայի նահանգ» խմբավորման դեմ։

ՄԱԿ-ի տվյալներով՝ 2009 թվականից ի վեր հարձակումների հետևանքով զոհվել է մի քանի հազար մարդ, միլիոնավոր մարդիկ տեղահանվել են։

Առայժմ ոչ մի խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել հարձակման համար, սակայն մահապարտ ահաբեկիչների օգտագործումը մեծապես վերագրվում է «Բոկո Հարամ» իսլամական զինյալ խմբավորմանը, որը նախկինում պատասխանատվություն է ստանձնել Նիգերիայի հյուսիս-արևելքում նմանատիպ բազմաթիվ հարձակումների համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս