Բաժիններ՝

Փհենյանը պատրաստ է արձագանքել Հարավային Կորեայի հետ միջուկային դաշինք ստեղծելու ԱՄՆ-ի փորձերին

ԿԺԴՀ-ն պատրաստ է արձագանքել Հարավային Կորեայի հետ միջուկային դաշինք ձևավորելու Միացյալ Նահանգների փորձերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝այս մասին հայտարարել է Հյուսիսային Կորեայի պաշտպանության նախարարությունը։

«Վերջին ժամանակներս ավելի բացահայտ են դառնում մշտական հիմունքներով միջուկային անկայունության գործոնն ամրապնդելու ԱՄՆ-ի փորձերը, ինչը լրջորեն սպառնում է մեր պետության անվտանգությանը», – ասվում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալության տարածած հայտարարության մեջ։

ԿԺԴՀ պաշտպանության նախարարությունը նշում է դեկտեմբերի 23-ին ԱՄՆ-ի ատոմային սուզանավի՝ հարավկորեական Բուսանի նավահանգիստ կատարած հերթական մուտքի, «Ջորջ Վաշինգտոն» ավիակրի գլխավորությամբ ամերիկյան ավիակիրների հարվածային խմբի՝ Հարավային Կորեա կատարած այցի, միջուկային անվտանգության հարցերով զբաղվող ամերիկա-հարավկորեական խորհրդատվական խմբի՝ դեկտեմբերին տեղի ունեցած նիստի մասին։ Նիստի ընթացքում Վաշինգտոնը հաստատել է Սեուլին ընդլայնված զսպող ուժ տրամադրելու պատրաստակամությունը՝ բոլոր պաշտպանական միջոցների, այդ թվում՝ միջուկային զենքի մոբիլիզացմամբ։

Փհենյանում նշում են, որ «ԱՄՆ-ի կողմից միջուկային սպառնալիքը թույլ է տալիս արագացնել ռազմավարական պատասխան հարված հասցնելու կարողությունների…. ձևավորումն այն գոտում, որը գտնվում է մեր ծովային ինքնիշխանության ներքո»։

«Մենք կմշակենք հակամիջոցներ՝ ի պատասխան ԱՄՆ-ի միջուկային զինված ուժերի ցուցադրման, իսկ միջոցներ ձեռնարկելու եղանակը և պահը կընտրվեն համաչափության և անհամաչափության սկզբունքների հիման վրա», – ընդգծել է ԿԺԴՀ պաշտպանության նախարարությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031