Բաժիններ՝

Նեթանյահուի կուսակցությունը շարունակում է կորցնել ժողովրդականությունն Իսրայելում. հարցում

Իսրայելի ընդդիմությունն, ըստ հարցման արդյունքների, ավելի շատ աջակցություն է սկսում վայելել բնակչության շրջանում, մինչդեռ վարչապետ Բենիամին Նեթանյահուի կուսակցությունը և աջակողմյան կուսակցությունների կոալիցիան շարունակում են կորցնել ժողովրդականությունը: Այս մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից։

Նշվում է, որ Maariv թերթի անցկացրած հարցման տվյալներով՝ Իսրայելում այս պահին ընտրություններ անցկացնելու դեպքում Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցությունը խորհրդարանում կստանար 18 տեղ այն դեպքում, երբ Բենի Գանցի «Ազգային միասնություն» կուսակցությունը կստանար 40 մանդատ։ Սկզբում Գանցը ընդդիմությունում էր, սակայն հետագայում մտավ «Ազգային միասնության» արտակարգ կառավարության նեղ ռազմական կաբինետի կազմ։

Բացի այդ, Նեթանյահուի գլխավորած կառավարական կոալիցիան կազմող աջ կուսակցությունների դաշինքը կստանար 44 մանդատ, իսկ ներկայիս ընդդիմությունը, «Ազգային միասնության» հետ միասին, 76։ Իսրայելի խորհրդարանում կա 120 տեղ։

Հունվարին նմանատիպ հարցումը ցույց տվեց, որ ընտրություններ անցկացնելու դեպքում «Լիկուդ»-ը կստանար 16 մանդատ, իսկ «Ազգային միասնությունը»՝ 37: Ընդ որում, շատերը հայտարարում էին, որ կնախընտրեին վարչապետի պաշտոնում տեսնել Գանցին կամ ռազմական կաբինետի անդամ Գադի Այզենկոտին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս