Վահան Քերոբյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

ՀՀ էկոնոմիկայի նախարարության կազմակերպած մրցույթի ընթացքում կատարված չարաշահումների վերաբերյալ քրեական հետապնդում է հարուցվել ևս մեկ անձի նկատմամբ։

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ այս պահին վերոհիշյալ գործով քրեական հետապնդում է իրականացվում 8 անձի նկատմամբ։ Հիշեցնենք, ավելի վաղ հայտնել էինք, որ մեղադրանք էր առաջադրվել 7 մարդու նկատմամբ։

168․am-ի տեղեկություններով՝ սկանդալային գործով որպես նոր մեղադրյալ ներգրավվել է ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը։ Մի քանի ժամվա ընթացքում խափանման միջոցի հարցով դատարանը պետք է որոշում կայացնի։

ՔԿ–ից հայտնում են նաև, որ այդ 8 անձանցից 5-ը ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք են, 3-ը՝ առևտրային ընկերության ներկայացուցիչներ:

Քննության ներկա պահին նախնական կալանքի տակ է գտնվում նրանցից մեկը։

Նշվում է նաև, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կարիքների համար «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում կատարված առերևույթ չարաշահումների վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829