Ադրբեջանցիները երկար ժամանակ ապրել են Հայաստանի տարածքում և պետք է այնտեղ այցելելու իրավունք ունենան. Հաջիև

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը գերմանական ZDF հրատարակության լրագրող Սեբաստիան Էհմի հետ զրույցում անդրադարձել է Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, որ Հայաստանի հարավային շրջանները «ադրբեջանական» են։

«Նախագահն այդպես չի ասել, և ես ափսոսում եմ, որ դա սխալ է մեկնաբանվել միջազգային լրատվամիջոցներում։ Սկզբնական համատեքստում նա այլ բան նկատի ուներ։ Ադրբեջանցիները երկար ժամանակ ապրել են ներկայիս Հայաստանի տարածքում։ Իմ նախնիներն ապրել են Հայաստանում։

Խոսքը միջանձնային շփումների մասին է։ Ադրբեջանցիները նույնպես պետք է իրավունք ունենան այցելելու այդ տարածք, օրինակ՝ մշակութային վայրեր և գերեզմանատներ։ Սա չի նշանակում տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ», – ասել է Հաջիևը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829