
Անվարջոն Ա.-ն ձերբակալվել է Երևան-Ստամբուլ չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո

ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 8-ին Երևան-Ստամբուլ չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալվել և գծային բաժին է տարվել 26-ամյա Անվարջոն Ա.-ն:
Նա 2022 թ. դեկտեմբերի 21-ից Ուզբեկստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր մաքսային կանոնների խոշոր չափերի խախտման մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը