Բաժիններ՝

Լեհաստանի վարչապետը Օրբանին անվանել է ԵՄ միակ հակաուկրաինական քաղաքական գործիչ

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկն իր հունգարացի գործընկեր Վիկտոր Օրբանին անվանել է Եվրամիության միակ հակաուկրաինական քաղաքական գործիչ։ Այդ մասին տեղեկացնում է  «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Եվրոպայում պատերազմի սկսվելուց հետո շատ բան է փոխվել։ Հունգարիան մնաց, ավելի ճիշտ՝ ոչ Հունգարիան, ես չէի ցանկանա օգտագործել մեզ այդքան բարեկամ երկրի անունը, այլ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը մենակ մնաց մարտի դաշտում։ Նա միակ ակնհայտ հակաուկրաինական քաղաքական գործիչն է»,- ասել է Տուսկը։

Հունգարիան ներկայումս արգելափակում է Ուկրաինայի վերաբերյալ ԵՄ որոշումների մեծ մասը, այդ թվում՝ 500 միլիոն եվրոյի ռազմական օգնության ութերորդ մասնաբաժինը, 2024 թվականին Խաղաղության եվրոպական հիմնադրամի կողմից ռազմական աջակցության համար տրամադրվող հերթական մասնաբաժինը, չորս տարվա ընթացքում 20 միլիարդ եվրոյի ռազմական օգնության ավելի լայն փաթեթը և 2024-2027 թվականների համար նախատեսված 50 միլիարդ եվրոյի մակրոֆինանսական օգնությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031