Բաժիններ՝

Neuralink ընկերությունն առաջին անգամ նեյրոչիպ է ներդրել մարդու ուղեղում

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկի նեյրոտեխնոլոգիական Neuralink ընկերությունն առաջին անգամ իմպլանտ է տեղադրել մարդու ուղեղում: Այս մասին Մասկը հայտնել է իրեն պատկանող X սոցիալական հարթակում։

«Առաջին մարդը երեկ (խմբ․՝ հունվարի 28-ին) ստացել է Neuralink-ի իմպլանտը, նրա ապաքինումը լավ է ընթանում», – գրել է Մասկը՝ հավելելով, որ սարքի աշխատանքի առաջին տվյալները խոստումնալից են։

Ձեռնարկատերը հավելել է, որ Neuralink-ի առաջին արտադրանքը կոչվում է Telepathy։

«Այն թույլ է տալիս ընդամենը մտքի ուժով կառավարել հեռախոսը և համակարգիչը, իսկ նրանց միջոցով՝ գրեթե ցանկացած սարք։ Առաջին օգտատերերը կլինեն այն մարդիկ, որոնք կորցրել են իրենց վերջույթների վերահսկողությունը», – գրել է Մասկը:

Կարդացեք նաև

ԱՄՆ սննդի և դեղերի վարչությունն անցյալ տարվա աշնանը Neuralink-ին թույլատրել էր իր իմպլանտն առաջին անգամ փորձարկել մարդկանց վրա, ինչը մեծ քայլ էր ստարտափի համար, որը ցանկանում է օգնել հիվանդներին՝ հաղթահարել անդամալուծությունը։

Ընկերությունը նախկինում հայտարարել էր, որ հետազոտության ընթացքում օգտագործվում է ռոբոտ, որը ուղեղ-համակարգիչ ինտերֆեյսի (BCI) իմպլանտը վիրահատական ճանապարհով տեղադրում է ուղեղի այն հատվածում, որը վերահսկում է շարժվելու մտադրությունը․ դրա առաջնային նպատակն է մարդկանց հնարավորություն տալ կառավարել համակարգչի կուրսորը կամ ստեղնաշարը՝ օգտագործելով միայն իրենց մտքերը:

Տեսանյութեր

Լրահոս