ԱԺ նախկին պատգամավոր, հասարակական-քաղաքական գործիչ Արագած Ախոյանի գործով քննությունն ավարտվել է։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Հովհաննես Ավագյանի նախագահությամբ, մեղադրական վերդիկտ է կայացրել՝ Արագած Ախոյանի նկատմամբ որպես պատիժ նշանակելով երկու ամիս կարճաժամկետ ազատազրկում։ Դատարանը, հաշվի առնելով, որ Արագած Ախոյանը շուրջ երեք ամիս կալանավորված է եղել, ազատել է Ախոյանին պատժի կրումից։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Գոռ Վարդանյանը։
Այդ ընտրատեղամասերում կարող են ընտրել Ադրբեջանի՝ 18 տարին լրացած և ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիները, որոնք մշտապես կամ ժամանակավորապես բնակվում են, երկար գործուղման մեջ են կամ ընտրությունների օրը գտնվելու են Թուրքիայում:
Հունվարի 30-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, լեռնային առանձին շրջաններում բուք, ճանապարհներին՝ մերկասառույց։ Հունվարի 31-ին, փետրվարի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այդ մարդկանց՝ մեր քաղաքացիներին, ովքեր պարզապես ունկնդիր ու ակնդիր չեն եղել, այլև համախոհ ու գաղափարակից, նաև՝ ընդդիմախոս ու քննադատ:
Նա նշել է, որ սա շատ լավատեսական այց է, քանի որ կողմերը վերադառնում են հարաբերություններում լիարժեք համատեղ աշխատանքի:
ՀՀ ԶՈՒ հետախուզության վարչության նախկին պետ, 2018-2021թթ.՝ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի խորհրդական, ապա՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ, ՀՀ ՊՆ նախկին տեղակալ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը վերջերս հայտարարել էր քաղաքական գործունեություն սկսելու մասին։ Նա գտնվում է Մոսկվայում և հանդես է գալիս որպես իր կողմից վերջերս ստեղծված «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ:
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Վիկտորիա Նուլանդը այցելել է Անկարա, որտեղ հանդիպել է բարձրաստիճան պետական պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ՝ քննարկելով երկկողմ, տարածաշրջանային և գլոբալ հարցերի ամբողջ շրջանակը։
«Եվրոպացիներին 50 մլրդ եվրոն պետք է ոչ պակաս, քան ուկրաինացիներին․ սխալ է Եվրոպան չորս տարով կապել՝ հաշվի առնելով Եվրախորհրդարանի ամառվա ընտրությունները»․ հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ Ֆրանսիական Point պարբերականին տված հարցազրույցում․
44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հոր` Գարիկ Գալեյանի գործով դատավարությունից հետո 168.am-ի հարցադրումներին ի պատասխան՝ «Որդիների կանչ» ՀԿ անդամ, 44-օրյա պատերազմում զոհված Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը, փոխանցեց իր ստացած տպավորությունը Գալեյանի դատական նիստից. «Տպավորություն ստեղծվեց, որ դատախազը լավ ծանոթ չէր գործին:
44–օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հոր` Գարիկ Գալեյանի գործով հերթական դատական նիստից հետո նրա կինը՝ Աստղ Գալեյանը, 168.am-ի հարցադրումներին ի պատասխան՝ անդրադարձավ մեղադրանքի էությանը. «Բոլորս էլ հասկանում ենք, որ ամեն ինչը կատարվում է դիտավորյալ, վարկաբեկելու, սևացնելու մեզ՝ զոհված զինծառայողների ծնողներիս հատկապես»։
Հայաստանի ֆուտբոլի առաջնության 20-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարը 48 միավորով «Փյունիկ»-ն է:
Գազայի հատվածում պաղեստինաիսրայելական հակամարտության սրման սկզբից ի վեր հաճախակի են դարձել հարձակումները Սիրիայում և Իրաքում ամերիկյան ռազմակայանների վրա։ Շիաների կազմավորումները նախազգուշացրել են, որ կավելացնեն զինված գործողությունների թիվը Սիրիայում և Իրաքում, քանի որ ԱՄՆ-ն շարունակում է ռազմական օգնություն ցույց տալ Իսրայելի բանակին:
Նիկոլ Փաշինյանը ողջունել է Միջխորհրդարանական միության (IPU) երիտասարդ պատգամավորների գլոբալ ֆորումի անցկացումը Երևանում, որը նախատեսվում է այս տարվա սեպտեմբերին:
Հունվարի 28-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կազմակերպվել էր Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորման 32-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառում, որի բովանդակությանն արդեն անդրադարձել ենք։ Միջոցառմանը ՀՀ նախագահի աթոռը զբաղեցնող Վահագն Խաչատուրյանն ապահովել էր իր ներկայությունը տոնական հավաքին, այդ օրը նա նույնիսկ լակոնիկ ուղերձ էր հղել: Բայց, ինչպես ասում են, պատմությունն այսքանով ավարտվում է:
Ֆեդերացիայի նախագահի խոսքով` առաջնության առաջին փուլում արտերկրից մասնակիցներ չկան, սակայն փետրվարին սպասվող առաջնությանը, հնարավոր է, մասնակիցներ լինեն նաև արտերկրից։
Հայ դատի Կանադայի հանձնախումբը դատապարտում է Կանադայի կառավարության վերջին որոշումը՝ Թուրքիային զենքի մատակարարման երկարամյա էմբարգոն չեղարկելու վերաբերյալ։ Այս որոշումը տագնապալի մտահոգություններ է առաջացրել կանադահայ համայնքում, քանի որ այն վտանգում է Կանադայի հավատարմությունը մարդու իրավունքներին, միջազգային անվտանգությանն ու արդարությանը:
Սուրեն Վարոսյանը պաշտոնից կազատվի 2024 թվականի հունվարի 31-ից։
Դեսպան Իմանբաևը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, հույս է հայտնել, որ երկու երկրների միջև ոլորտային արդյունավետ համագործակցությունը կշարունակվի նաև հետագայում:
Որոշվել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանել 10.25%, կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 7.25%:
Միևնույն ժամանակ Կիսիդան ընդգծել է, որ Ճապոնիան «կշարունակի վճռականորեն խթանել պատժամիջոցների ճնշումը» Ռուսաստանի վրա` Ուկրաինայում ռազմական գործողությունների պատճառով, և միջազգային հանրության հետ համագործակցությամբ հետագայում ևս կաջակցի Կիևին։
The New York Times-ի հրապարակման համաձայն՝ Իսրայելի հետախուզության զեկույցում նշված է, թե, իբր, ՄԱՕԱԳ-ի 200 աշխատակիցներ ՀԱՄԱՍ-ի կամ «Իսլամական ջիհադ»-ի օպերատիվ աշխատողներ են։
Քիրբին հավելել է, որ Իրանի ղեկավարների վրա որոշակի պատասխանատվություն է ընկած այս առումով։
Քրեական վարույթով պարզվել է, որ Կառավարության Բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովը 2010 թվականին Արարատի մարզի համայնքներից մեկին նվիրատվությամբ հանձնել է Հունաստանի Հանրապետությունից որպես բարեգործություն ստացված՝ նիդերլանդական արտադրության, 95 մլն դրամ գործարանային արժեքով՝ համակցված կերի հոսքագիծ
Bloomberg պարբերականը նյութ է հրապարակել, որտեղ նշվում է, որ Եվրամիությունը (ԵՄ) այլընտրանք է փնտրում Ուկրաինայի տարածքով գազի տարանցման համար։ Մասնավորապես նշվում է, որ Կիևը մտադիր չէ երկարաձգել Մոսկվայով Եվրոպա բնական գազի փոխադրման պայմանագիրը, որի ժամկետը կլրանա 2024-ի վերջին։ Չնայած պատժամիջոցներին` ռուսական գազից կախված են Ավստրիան, Սլովակիան և Չեխիան։
Անբարոյականությունը որպես նշաձող է սահմանված այս իշխանության կողմից. Տիգրան Աբրահամյան
Ազգային-պետական ուժերի եւ գործիչների կողմից ՀՀ արտաքին քաղաքական վեկտորի հստակ ուրվագծում ՝ ՌԴ-ի հետ նոր, ավելի սերտ ռազմական եւ քաղաքական դաշինքի կնքման կուրսի հռչակում, ինչպես նաեւ Իրանի հետ բարեկամական
Փոխնախարարը նշել է, որ պաշտոնական Երևանը սպասում է Անկարայի արձագանքին պայմանավորվածությունը կյանքի կոչելու մասով։
Հաշվի առնելով կառուցապատողների առաջարկները՝ կմշակվեն համակարգային այնպիսի լուծումներ, որոնք կխրախուսեն հանրային միջավայր՝ կանաչ և հանգստի գոտիներ ունեցող նախագծերի կյանքի կոչման գաղափարը
Թուրքիայի էներգետիկայի և բնական հանածոների նախարար Ալփարսլան Բայրաքթարն Ադրբեջանի մայրաղաքաք Բաքվում մի շարք հանդիպումներ է ունեցել:
Հունվարի 30-ին՝ ժամը 08։32-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուջան-Ագարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։