
Ադրբեջանում սպասվելիք ընտրությունների համար Թուրքիայում ընտրատեղամասեր են ձևավորվել

Ադրբեջանում սպասվող նախագահական ընտրությունների համար Թուրքիայում 5 ընտրատեղամաս է ձևավորվել:
Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը:
Երկուական տեղամասեր տեղակայվել են Անկարայում ադրբեջանական դեսպանատանը, Ստամբուլում գործող գլխավոր հյուպատոսությունում, ինչպես նաև Կարսում:
Այդ ընտրատեղամասերում կարող են ընտրել Ադրբեջանի՝ 18 տարին լրացած և ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիները, որոնք մշտապես կամ ժամանակավորապես բնակվում են, երկար գործուղման մեջ են կամ ընտրությունների օրը գտնվելու են Թուրքիայում: