Արագած Ախոյանը կալանավայրում անցկացրել է ավելի երկար, քան դատապարտվել է. «Փաստինֆո»

ԱԺ նախկին պատգամավոր, հասարակական-քաղաքական գործիչ Արագած Ախոյանի գործով քննությունն ավարտվել է։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Հովհաննես Ավագյանի նախագահությամբ, մեղադրական վերդիկտ է կայացրել՝ Արագած Ախոյանի նկատմամբ որպես պատիժ նշանակելով երկու ամիս կարճաժամկետ ազատազրկում։

Դատարանը, հաշվի առնելով, որ Արագած Ախոյանը շուրջ երեք ամիս կալանավորված է եղել, ազատել է Ախոյանին պատժի կրումից։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Գոռ Վարդանյանը։

Նա հայտնեց, որ դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք են ներկայացնելու՝ պահանջելով արդարացման դատական ակտ կայացնել։

Հատկանշական է, որ Արագած Ախոյանը փաստացի ավելի երկար է գտնվել կալանքի տակ, քան կսահմանվեր պատժով։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին հայտնի դարձավ, որ ԱԺ նախկին պատգամավոր, հասարակական-քաղաքական գործիչ Արագած Ախոյանը մեկ ամսով կալանավորվել է՝ ամիսներ առաջ՝ հունիսի 8-ին, ֆեյսբուքյան էջում կատարված գրառման համար։ Իրավապահները ենթադրաբար Ախոյանի գրառումը դիտարկել են որպես բռնության կոչ և քրեական վարույթ նախաձեռնել, իսկ ամիսներ անց՝ նոյեմբերի 6-ին ձերբակալել, ապա՝ կալանքի ներկայացրել Ախոյանին։

Նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով։ Ախոյանի կալանավորումից հետո իրավապահները հապճեպ նախաքննության ավարտ են հայտարարել և գործն ուղարկել դատարան։ Գործը քննվել է դատավոր Հովհաննես Ավագյանի նախագահությամբ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031