Նիկոլ Փաշինյանն ու Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարը քննարկել են Հարավային Կովկասում անվտանգությանն առնչվող հարցեր

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգին:

Ինչպես տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմից, Նիկոլ Փաշինյանը կարևորել է Միջխորհրդարանական միության հետ համագործակցությունը և նշել, որ այն լավ հարթակ է զարգացնելու միջխորհրդարանական երկխոսությունը տարբեր երկրների գործընկերների հետ:

Նիկոլ Փաշինյանը ողջունել է Միջխորհրդարանական միության (IPU) երիտասարդ պատգամավորների գլոբալ ֆորումի անցկացումը Երևանում, որը նախատեսվում է այս տարվա սեպտեմբերին:

Զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր: Այդ համատեքստում, վարչապետն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորություններին և ընդգծել ՀՀ առանցքային մոտեցումներն ու սկզբունքները տվյալ հարցերի շուրջ:

Մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031