Խաչատրյանը նաև ընդգծել է Հայաստանում ապաստանած արցախահայերի համար ԱՄՆ օգնության ընդլայնման անհրաժեշտությունը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու այլ գործընկերների հետ աշխատանքի կարևորությունը՝ խրախուսելու միջազգային երաշխիքների վերաբերյալ երկխոսությունը Արցախի կառավարության հետ, ինչը հնարավոր կդարձնի արցախցիների խաղաղ վերադարձը։
Գարիկ Գալեյանի գործով դատական նիստը՝ ՈւՂԻՂ
Համապատասխան առաջարկը ԵՀ-ն պատրաստել էր դեկտեմբերին։
Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2023 թվականի 1000 խոշոր հարկատուների ցանկը:
Հայաստանը փետրվարի 22-ին կանցկացնի առաջին հանդիպումը՝ մրցելով Ավստրիայի հավաքականի հետ, իսկ փետրվարի 25-ին կհյուրընկալի Ալբանիային:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:26-ին, մարվել՝ 01:38-ին: Այրվել է «Toyota» մակնիշի ավտոմեքենա:
Բացի այդ՝ թաքստոցից հայտնաբերվել է ծխախոտի տուփ՝ նույնպես լցված մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, կանաչավուն զանգվածով, որի քաշը տուփի հետ միասին կազմել է 23,9 գրամ։
Միայն վերջին երկու օրվա ընթացքում մոտ 300 տնտեսվարող տուգանվել է:
Հայոց պատմությունը» «Հայաստանի պատմություն» դարձնելու հարցը, փաստորեն, իշխանությունների համար կյանքի ու մահու հարց է դարձել, որ պատրաստ են նույնիսկ 90-ականների ոճով «լցոնումներ» անել։
Բարձրագույն խորհրդի անդամ Վիգեն Քոչարյանը եւս կլքի ԲԴԽ-ն, սակայն ԲԴԽ-ում հայտնվել են փակուղու առաջ ու փորձում են հասկանալ՝ Վիգեն Քոչարյանը ինչ մասնագետ է, նրան ուղարկեն Վճռաբեկ դատարանի քաղաքացիական, վարչական, թե քրեական պալատ։ «Ժողովուրդ» օրաթերթը երեկ ԲԴԽ-ում Վիգեն Քոչարյանին հարց ուղղեց, թե ինչու է նա եւս լքում ԲԴԽ-ն ու ցանկանում է դատավոր դառնալ. վերջինս պատասխանեց, թե պարզ չէ։
«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին օրերին տեղեկություններ են տարածվում, որ իշխանությունը հրահանգել է ՏԻՄ ղեկավարներին՝ քանդել բոլոր միջպետական եւ համայնքային ճանապարհներին տեղադրված խաչերը, խաչքարերն ու հուշակոթողները։ Դեռեւս անցած մայիսին մենք գրել էինք, որ կառավարության պատկան գերատեսչությունից համայնքապետարաններ, մասնավորապես՝ Սյունիքի, գրություն են ուղարկել. «ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին ինքնակամ կառուցված (տեղադրված) հուշաքարերի, խաչերի եւ […]
Վերջին շրջանում Ադրբեջանն արտգործնախարարի և այլ պաշտոնյաների միջոցով հոխորտանքներ է հնչեցնում Եվրոպայի, այդ թվում՝ մասնավորաբար Ֆրանսիայի հասցեին։
Վարչական դատարանի դատավոր Անի Չիլինգարյանը որոշում է կայացրել։
Մեզ առաջիկայում «պատմական նոր իրողություններ» պարտադրելիս կիրառելու են հին, փորձված նարատիվները, և մենք պատրաստվում ենք դիմակայել դարձյալ հին մեթոդներով, որոնք ոչ մի արդյունք չեն տալիս։ Հանրային առողջացման և կոնսոլիդացիոն տրամադրությունների դեմն առնող առանցքային թակարդը նախկինի ու ներկայի կռիվն է, ու նաև դրա մի տարատեսակը՝ «ներնախկինականը»։
Դեռևս 2019 թվականին Նիկոլ Փաշինյանն ասում էր. «Ճիշտ չեմ համարում, որ սահմանադրությունները երկրում հաճախակի փոխվեն»: Դրանից հետո, նաև դրանից առաջ նա ժամանակ առ ժամանակ խոսում էր միայն սահմանադրական փոփոխությունների մասին, ընդ որում, շեշտելով, որ կառավարման համակարգի փոփոխության անհրաժեշտություն չկա:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացիները ԻԻՀ քաղաքացու հետ միասին, նախնական համաձայնությամբ, միմյանց գործողությունները փոխլրացնելով, սույն թվականի հունվարի 25-ին Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով՝ իրացնելու նպատակով ՀՀ են պատրաստվում ներկրել առանձնապես խոշոր չափերի տարատեսակ թմրամիջոցների խմբաքանակ։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով
Վարդենյաց լեռնանցքը, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը և Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար:
Ինչ գեղեցիկ կլինի հաղթանակը այս դավաճանական հանցախմբի նկատմամբ։
Հայաստանում գործուն զղջալու ինստիտուտը բացառիկ դեպքերում կիրառելի է դարձել նաև ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների մասով: Գործուն զղջալու հիմքով ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարած անձանց քրեական պատասխանատվությունից ազատվելու հնարավորություն տվող օրենքն ուժի մեջ է մտել 2023 թվականի օգոստոսի 4-ից։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Համագործակցությունը, ի թիվս այլ հարցերի, վերաբերում է նաև պաշտպանական արդյունաբերության մեջ ներդրումներին։
Արձագանքելով տարածաշրջանում տեղի ունեցող հարձակումների կապակցությամբ Իրանի դեմ ուղղված մեղադրանքներին, ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին հըայտարարել է․ «Տարածաշրջանի Դիմադրության խմբերն իրենց գործողությունների համար Իրանից հրաման չեն ստանում»։
Թանգարանի հոբելյանի կապակցությամբ հանրությանը ներկայացվեց նաև «Հազար ու մի երգ» հայկական ժողովրդական երգերի մատենաշարի «Աշխատանքային երգեր» հատորը:
«Bloomberg» պարբերականը նյութ է հրապարակել, որտեղ նշվում է, որ Եվրամիությունը (ԵՄ) այլընտրանք է փնտրում Ուկրաինայի տարածքով գազի տարանցման համար։ Մասնավորապես նշվում է, որ Կիևը մտադիր չէ երկարաձգել Մոսկվայով Եվրոպա բնական գազի փոխադրման պայմանագիրը, որի ժամկետը կլրանա 2024-ի վերջին։ Չնայած պատժամիջոցներին` ռուսական գազից կախված են Ավստրիան, Սլովակիան և Չեխիան։
Թուրքիայի էներգետիկայի և բնական հանածոների նախարար Ալփարսլան Բայրաքթարն Ադրբեջանի մայրաղաքաք Բաքվում մի շարք հանդիպումներ է ունեցել:
Հունվարի 24-ին Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին պաշտոնական այց է կատարել Անկարա։ Դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո կայացել է Ռայիսիի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Երկու երկրների առաջանորդները նախագահել են Թուրքիա-Իրան բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 8-րդ նիստը, հանդես եկել մամուլի հայտարարություններով, այնուհետև մասնակցել են Իրան-Թուրքիա գործարար ֆորումին։
Ռուսաստանն Ուկրաինայումավելի քան 7000 զրահամեքենա է կորցրել։ Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության զեկույցում։
Թուրքիայի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի պատվիրակությունը՝ նրա նախագահ Հուլուսի Աքարի գլխավորությամբ, Բաքվում հանդիպել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Ի վերջո Ադրբեջանը պիտի պատասխանի՝ իրենք հետաքրքված են վստահության ամրապնդման միջոցառումներով և խաղաղության հաստատմաբ, թե՝ ոչ։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։