Հայաստանը և Վրաստանը քննարկում են սահմանային անցման կետերում համատեղ մաքսային հսկողության իրականացման մոդելները: Այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյո՞ք Մոսկվան պատրաստ է միջնորդել հայ-ադրբեջանական բանակցություններին և ականապատ դաշտերի քարտեզների՝ հումանիտար փոխանակմանը, ասել է.
Հայաստանն ու Վրաստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են կնքել։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը գոհ է ներքին առաջնության եզրափակիչ մենամարտերում գրանցված արդյունքներից:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս է հայտնել, որ ԱՄՆ Կոնգրեսը կհաստատի F-16 կործանիչների վաճառքը:
Եզրափակիչում Մեդվեդևի մրցակիցը կլինի աշխարհի 4-րդ ռակետ Յանիկ Սիները:
168.am-ի հետ զրույցում «Քիմիկների զորամասի» անհետ կորած զինծառայողներից մեկի մայրը՝ Կարինե Մանավազյանը, ասաց, որ առ այսօր բոլոր գերատեսչությունների ղեկավարներն իրենց խաբում են ու չեն ընդունում, այդ թվում՝ Պաշտպանության նախարարը։
Հովհաննես Ավետիսյանը, ըստ դպրոցների, մարզի ղեկավարին է ներկայացրել արձանագրված թերությունները:
2023 թվականի ընթացքում Վարչության դատախազների հսկողության ներքո ավարտված քրեական վարույթներով վերականգնվել է 17 մլրդ 175 մլն 71 հազար դրամ, որը հանդիսանում է պետությանը պատճառված վնաս:
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմի, այդ թվում՝ սառցային երևույթների վերաբերյալ դիտարկումները իրականացվում են ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի լճային 4 դիտակետերում՝ Սևան թերակղզի, Շորժա, Մարտունի և Կարճաղբյուր։
Հունգարիայի խորհրդարանն աշխատանքի է վերադառնալու փետրվարի վերջին
Փրկարարները քարշակման միջոցով արգելափակումից դուրս են բերել 17 բեռնատար:
2020 թ. ապրիլի 15-ին Քրեական օրենսգիրքը լրացվեց 226.2 հոդվածով, որը վերաբերում էր բռնություն գործադրելու հրապարակային կոչերին, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելուն կամ քարոզելուն:
Կողմերն ընդգծել են Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության ռազմավարական բնույթը և վստահություն հայտնել, որ այսօր կայանալիք միջկառավարական հանձնաժողովի նիստը նոր ազդակ կհաղորդի երկկողմ փոխգործակցությանը բոլոր ոլորտներում:
«Եվրոպական կառույցների հեղինակությունն ընկնում է ազատ անկման արագացմամբ։ Եվրոպացի պաշտոնյաները կգան Հայաստան, որը համարվում է անապահով գոտի, դրա համար կրկնակի աշխատավարձ կստանան։ Սա նրանց համար ասես սինեկուրա (բարձր վարձատրվող ու քիչ աշխատանք պահանջող պաշտոն:-խմբ.) լինի։ Ի՞նչ է սա Հայաստանի համար։ Ոչինչ: Դա ոչ մի արդյունք չի տա», – ասաց փորձագետը։
«Հաշվի առնելով արևմտյան ուղղությամբ ռուս քաղաքական գործիչների կենտրոնացվածությունն ու շեշտադրումը, իսկ դա ուկրաինական ռազմական գործողությունների թատերաբեմն է և դրա շուրջ եղած ամեն ինչ, ՌԴ–ի համար Կովկասում անգործության ռիսկը կարող է հանգեցնել վտանգավոր հետևանքների, Մոսկվայի կողմից տարածաշրջանում իր դիրքերի կորստի»,- հայտարարել է փորձագետը։
2023 թ․ դեկտեմբերին Բրյուսելում Եվրամիության առաջնորդների գագաթնաժողովում որոշում ընդունվեց Վրաստանին ԵՄ-ին անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրել։ ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունները սկսելու համար Վրաստանը պետք է շարունակի կատարել տասներկու կետերից ևս ինը, այդ թվում՝ բարեփոխումներ օրենքի գերակայության, մարդու իրավունքների ոլորտներում, ԶԼՄ-ների ազատությունը։
Արդյո՞ք հանցագործություն է ճշմարտության բացահայտումը, որն իշխանությունը թաքցնում է իր քաղաքացիներից։ Հենց դրա համար է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը 7 ամսից ավել գտնվում նախադատական կալանքի տակ։
Հանդիպման կողմերը քննարկել են Սև ծովում անվտանգության ապահովման, տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր։
«Եթե քաղաքակիրթ իշխանություն ունենայինք 44-օրյա պատերազմից հետո, հնարավորինս նման ձևակերպումները հնարավորություն կտային կասեցնել պարտության հետևանքների խորացումը։ Երևի բոլորն են համաձայն, որ նոյեմբերի 9-ի ստատուս-քվոն շատ ավելի բարենպաստ էր, քան այն, ինչ հիմա մենք ունենք՝ որպես իրավիճակ»,- «Ի՞նչ ուղերձներ ենք հղում հասարակությանը» պանելային քննարկման ժամանակ նշեց քաղաքագետը։
Մեկ տարի առաջ գործակալությունը կազմակերպել է փորձագետների ներկայությունը Խմելնիցկիի, Ռովնոյի, Հարավային Ուկրաինայի և Չեռնոբիլի ատոմակայաններում:
«Թափառող կենդանիների խնդիրը Հայաստանում և լուծման տարբերակները» խորագրով քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Հակոբյանը՝ ներկայացնելով 2023 թվականի ընթացքում կենդանիների վերաբերյալ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում ստացված ահազանգների ընդհանուր պատկերը:
ԱԺ նախկին պատգամավոր Շաքե Իսայանի խոսքով՝ Ադրբեջանի ղեկավարի վերջին հայտարարությունները նորություն չեն, առնվազն վերջին տարիներին մշտապես դրանց մասին փորձագետները բարձրաձայնել են։
Դեսպանը նաև նշել է, որ մոտ ապագայում ակնկալում է Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի զարգացման և խորհրդարանական դիվանագիտության ոլորտում համագործակցության առավել ակտիվացում:
Գերմանացի մասնագետն անգլիական «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել էր 2015 թվականին:
«Օրերս հերթական ուղերձը ստացանք։ Մեզ համար անակնկալ չէր, որ իշխող ուժն իշխանության գալուց ի վեր իր օրակարգում ուներ Սահմանադրության փոփոխությունները, այստեղ նորությունն այն է, որ գործադիրի ղեկավարն օրակարգ մտցրեց նոր Սահմանադրություն ունենալու գաղափարը»,- ասաց «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի», «GM Legal» փաստաբանական գրասենյակի համահիմնադիր, սահմանադրագետ Գոհար Մելոյանն «Ի՞նչ ուղերձներ ենք հղում հասարակությանը» պանելային քննարկման ժամանակ:
Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը Էթիկայի դպրոցի ունկնդիրներին ներկայացրել է բիզնեսի կառավարման պրակտիկ հմտություններ և հաջողված փորձեր: Տարբեր տարիքային խմբերի ու մասնագիտությունների անձիք հնարավորություն են ունեցել ունկնդրել գործարարության արդյունավետ գործիքակազմի կիրառման վերաբերյալ դասախոսությունը: Պրակտիկ դասախոսությանը մասնակցել են փաստաբաններ, մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետներ, բժիշկներ և այլ մասնագետներ:
Նախատեսված է նաև Փաշինյանի առանձնազրույցը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:
Թուրքիայի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահ, նախկին պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն անդրադարձել է Թուրքիայի օրակարգային հարցերին:
ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանի գնահատմամբ՝ Իրանի հետ հարաբերություններում Հայաստանի խնդիրներից մեկն այն է, որ ունի հոգեբանական ապատեղորոշում։