Ստամբուլում հանդիպել են Մեծ Բրիտանիայի և Թուրքիայի արտգործնախարարները

Ստամբուլում հունվարի 26-ին կայացել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դևիդ Քեմերոնի և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հանդիպումը:

Այդ մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարարությունը:

Հանդիպման կողմերը քննարկել են Սև ծովում անվտանգության ապահովման, տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր։

«Հանդիպման ընթացքում նշվել է Սև ծովում անվտանգության ապահովման կարևորությունը։ Նախարարները հաստատել են իրենց վճռականությունը՝ ամրապնդելու Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի միջև երկկողմ հարաբերությունները բոլոր ոլորտներում, հատկապես առևտրի, տնտեսության և պաշտպանական արդյունաբերության ոլորտներում»,- հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031