Բաժիններ՝

ՄԱԳԱՏԷ-ն Ուկրաինայում միջուկային նյութերը զենքի համար օգտագործելու նշաններ չի տեսել

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) Ուկրաինայում ռազմական նպատակով միջուկային նյութերի օգտագործման նշաններ չի տեսել։ յդ մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է կազմակերպության ղեկավար Ռաֆայել Գրոսին։

«Մենք շարունակում ենք ամբողջ Ուկրաինայում անվտանգության երաշխիքների պահպանության ստուգման աշխատանքը, որպեսզի միջուկային նյութերը չօգտագործվեն ռազմական նպատակներով: Գործակալությունը պատճառ չի տեսել անհանգստանալու (միջուկային զենքի) տարածման վերաբերյալ», – Գրոսիի ելույթից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Մեկ տարի առաջ գործակալությունը կազմակերպել է փորձագետների ներկայությունը Խմելնիցկիի, Ռովնոյի, Հարավային Ուկրաինայի և Չեռնոբիլի ատոմակայաններում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031