
Դանիլ Մեդվեդևն թենիսի Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչում է

Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի եզրափակչի մասնակիցները հայտնի են:
Մելբուրնում ընթացող «Մեծ սաղավարտ»-ի տարվա առաջին մրցաշարի տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչում աշխարհի 3-րդ ռակետ Դանիլ Մեդվեդևը մրցեց աշխարհի 6-րդ ռակետ Ալեքսանդր Զվերևի հետ: Մոտ 4,5 ժամ ձգված մրցախաղում Մեդվեդևը հաղթեց 5 սեթերից հետո` 5:7, 3:6, 7:6, 7:6, 6:3 հաշվով:
Եզրափակիչում Մեդվեդևի մրցակիցը կլինի աշխարհի 4-րդ ռակետ Յանիկ Սիները:
Australian Open-ի տղամարդկանց և կանանց մենախաղերին մասնակցում են 128-ական թենիսիստներ: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 58 միլիոն ԱՄՆ դոլար: Այն կեզրափակվի հունվարի 28-ին: