
Յուրգեն Կլոպը մրցաշրջանի ավարտին կհեռանա «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Գերմանացի մասնագետ Յուրգեն Կլոպը մրցաշրջանի ավարտին կհեռանա անգլիական «Լիվերպուլ»-ից:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Գիտակցում եմ, որ շատերի համար այս լուրը շոկային է: Ես ամեն ինչ սիրում եմ այս ակումբում, սիրում եմ այս քաղաքում ամենն ու մեր երկրպագուներին: Այս ամենը հաշվի առնելով` հստակ է դառնում, թե ինչու եմ հանգել նման որոշման»,-ասել է Յուրգեն Կլոպը:
Գերմանացի մասնագետն անգլիական «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել էր 2015 թվականին: «Լիվերպուլ»-ում լինելու այս տարիների ընթացում Կլոպն ակումբի հետ նվաճել է 10-ը տիտղոս: Նրա գլխավորությամբ թիմը դարձել է Չեմպիոնների լիգայի, Անգլիայի առաջնության, գավաթի հաղթող և նվաճել է ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը, աշխարհի ակումբային առաջնության չեմպիոնի տիտղոսը: