Ֆրանսիայի նախագահը վերջին անգամ Հնդկաստան էր այցելել 2023 թ․ սեպտեմբերին՝ Մեծ 20-յակի երկրների գագաթնաժողովին։
Անցյալ տարեվերջին առիթ ունեցել ենք անդրադառնալու Հայաստանում օտարերկրյա կազմակերպությունների կողմից արվող տարբեր անվերահսկելի հետազոտությունների պոտենցիալ վտանգներին։ Առիթը չեխական մի կազմակերպության այցն էր Հայաստան, որի շրջանակներում վերջիններս պետք է բացահայտեին Հայաստանում հողի ու ջրի արդյունաբերական աղտոտման դեպքերը։
ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը Թուրքիայի խորհրդանաի կողմից Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ) Շվեդիայի անդամակցության մասին օրենքի նախագծի ընդունումից հետո հայտարարություն է տարածել:
«ՀՀ վարչապետի խոսքը, իմ կարծիքով, վերաբերել է նրան, որ Հայաստանի սահմանները դեմարկացված ու դելիմիտացված չեն։ Կադաստրի կոմիտեն տալիս է անշարժ գույքի գրանցման վկայականներ»,- ասաց նա։
Ներկայումս Դանիայում վեց ուկրաինացի օդաչուներ F-16-երի համար վերապատրաստում են անցնում։ 2023 թվականի օգոստոսի վերջին Նիդեռլանդները հայտարարել է 42 ամերիկյան F-16 կործանիչներ Ուկրաինային փոխանցելու պատրաստակամության մասին, իսկ Դանիան խոստացել է 19 կործանիչ։
Իր հերթին Իրաքի ԱԳՆ-ն հայտնել է, որ ստացել է «կարևոր» նամակ, որը կուսումնասիրի վարչապետ Մուհամեդ ալ Սուդանին։ Նախարարությունը մանրամասներ չի հայտնել։
Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Գագարին գյուղում լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում հերոսացած ժամկետային զինծառայող Տիգրան Համբարձումի Ղարիբյանի եղբայրը՝ Շանթը։
«Օրինակ, Արմեն Աշոտյանի գործով աննախադեպ բան. դատական դեպարտամենտը, չունենալով դրա լիազորությունը, ինչ-որ հայտարարություն է անում: Կամ՝ մոտ մեկ շաբաթ առաջ Կարեն Անդրեասյանը տալիս է հարցազրույց և ասում է՝ եթե դժգոհ են, թող Արդարադատության նախարարությանը դիմեն, Էթիկայի հանձնաժողովին դիմեն Արմեն Աշոտյանի փաստաբանները, որպեսզի կարգապահական պատասխանատվության ենթարկեն դատավորին»,- հիշեցրեց նաև Արմեն Աշոտյանի գործով փաստաբան Ռուբեն Մելիքյանը և հավելեց, որ հատուկ այդ մասին հիշատակումները հենց այնպես չեն:
Նոյեմբերի կեսերից հութիներն ավելի քան 30 հարձակում են գործել միջազգային և առևտրային նավերի վրա։
«168 Ժամ»-ի հետ զրույցում ռուս վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովն ասաց, որ, ի սկզբանե, այսինքն՝ երկրորդ մեծ պատերազմից հետո, պարզ էր, որ Ադրբեջանն ու Թուրքիան Հարավային Կովկասում հանդես են գալու տանդեմով, ինչպես հենց պատերազմի ընթացքում։ Սա, ըստ վերլուծաբանի, նշանակում է, որ ՀՀ իշխանությունների առաջարկած առանձին պրոյեկտը մի իրավիճակում, երբ հայ-ռուսական հարաբերությունները ևս առանձնապես լավ չեն, մեծ դժվարություններ է ունենալու, եթե չունենա լուրջ աջակից դաշնակցի տեսքով։
Հասկանո՞ւմ եք աշխարհը գտնվում է համաշխարհային պատերազմին հինգ պակաս վիճակում, շուրջբոլորը պայթյուն է՝ Արևմուտք-Ռուսաստան, Իսրայել-Համաս-Հըզբոլլահ, ԱՄՆ-Մեծ Բրիտանիա-Եմեն, Իրան-Պակիստան, իսկ մենք քաղաքական անանիզմով ենք զբաղված։
ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը և նրա տեղակալները զեկուցել են հաշվետու ժամանակաշրջանում իրականացված միջոցառումների մասին:
Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել հունվարի 24-ին Անկարայում՝ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և նրա թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներկայությամբ։
Հունվարի 24-ին ՌԴ Բելգորոդի մարզում կործանվել էր Իլ-76 ինքնաթիռը, որում գտնվող բոլոր 74 անձինք զոհվել էին։ Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ Կիևի կողմից խոցված ինքնաթիռում գտնվում էր Ուկրաինայի զինված ուժերի 65 ռազմագերի, որոնք փոխանակման նպատակով տեղափոխվում էին Բելգորոդի մարզ, անձնակազմի 6 անդամ և 3 ուղեկցող անձ։
«Մեկ-երկու օր բեռնատարները կարող է սպասեն, բայց ձմռան համար անցանելիությունը գտնվում է նորմալ մակարդակի վրա։ Բնականաբար, այս սպասելը խնդիր առաջացնում է, լավ կլիներ, որ սահուն անցնեին, բայց համեմատած մյուս տարիների հետ, երբ 10, 20, մինչև 30 օր Լարսը փակ էր, այս պահին նման խնդիր չունենք»,- Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարարը։
Իսրայելցի նախարարն այն կարծիքին է, որ Թել Ավիվը պետք է Թեհրանին հասկացնի, որ նա չի խուսափի պատասխանատվությունից Իսրայելի դեմ «խամաճիկներ» օգտագործելու համար։
Այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը պարզաբանեց, որ Կոմիտեի Մեղրիի մասնաճյուղի գրասենյակը չի փակվել, պարզապես երկու աշխատակիցներն աշխատանքից դուրս են եկել։ Առաջիկայում մրցույթ կհայտարարվի, մասնաճյուղը կունենա աշխատակից, և այն կշարունակի իր գործունեությունը։
Կառավարության անդամների ճեպազրույցները՝ ՈւՂԻՂ
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն պաշտոնապես զգուշացնում է, որ համացանցում և սոցիալական ցանցերում գործում են անհայտ անձանց կողմից ստեղծված կեղծ կայքեր ու հարթակներ, որոնք քաղաքացիներին առաջարկում են շահույթ ստանալ Ընկերության «բաժնետոմսերի ձեռքբերման, նախագծերում ներդրումներ կատարելու» միջոցով։
Կառավարության հունվարի 25-ի նիստում գործադիրը հաստատեց Զինված ուժերի կարիքների համար իրականացվող և պետական գաղտնիքի շարքին դասվող գնումների մասին տեղեկությունների ցանկը։
Հայաստանի ճանապարհների անվտանգության պարտադիր աուդիտ կանցկացվի և կստեղծվի ճանապարհների անվտանգային տվյալների կառավարման միասնական ու ինտեգրված համակարգ։
Համատեղ հայտարարությունը ստորագրվել է հունվարի 24-ին Անկարայում Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման արդյունքներով։
Այսօրվա նիստում գործադիրը հաստատեց հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը և այն ուղարկեց ՍԴ՝ սահմանադրության համապատասխանությունը որոշելու համար։
Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի Անիպեմզայի վարչական շենքում հունվարի 25-ի առավոտյան հրդեհ է բռնկվել:
ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, սենատոր Քրիս Վան Հոլենը կասկածում է, որ Թուրքիային F-16 կործանիչների վաճառքն արագ կհաստատվի․ օրենսդիրները նախ հավաստիացումներ պետք է ստանան Բայդենի վարչակազմից և Թուրքիայից։
Իսկ Փաշինյանին ո՞վ է սովորեցնելու՝ ինչպես լինել արդյունավետ վարչապետ
Մարդիկ ձերբակալվեցին, չգիտեմ էլ՝ դատվում են, թե էլի բաց ենք թողել. Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը դժգոհեց ասֆալտապատման աշխատանքների որակից, որն իրականացնում է իր իշխանությունը։
Երեկ 10–ից 6–ը վթարի կենթարկվեին, եթե ոստիկանները չստուգեին ավտոբուսների անվադողերի մաշվածությունը
2022թ. հուլիսին Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) նախագահ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվեց: