Բաժիններ՝

Wildberries-ը շարունակում է Սանկտ Պետերբուրգում այրված պահեստի 12 աշխատակիցների որոնումները

Wildberries ընկերությունը շարունակում է 12 աշխատակիցների որոնումները, որոնք հունվարի 13-ին աշխատել են Սանկտ-Պետերբուրգում այրված պահեստում։

«Մենք կապվել ենք պահեստի ևս չորս աշխատակցի հետ: Ներկա պահին կապ ենք հաստատում ևս 12 հոգու հետ: Պահեստի աշխատողներից ոչ ոք անհետ կորած չի համարվում», – ասվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Wildberries-ի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Շուշարի ավանում այրված պահեստի 49 աշխատակիցներ կապի դուրս չեն եկել, ընկերության ներկայացուցիչները շարունակում են կապի մեջ մնալ նրանց մերձավորների հետ։

Սանկտ Պետերբուրգի Շուշարի ավանում Wildberries ընկերության առևտրի պահեստում հրդեհը բռնկվել էր հունվարի 13-ին։ Wildberries-ի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ նշվում է, որ այդ օրը Մոսկվայի ժամանակով ժամը 07:20-ին պահեստում եղել է 1200 մարդ։ Տուժածների մասին տվյալներ չեն հաղորդվել։ Հրդեհի փաստով ՌԴ քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ ՌԴ ՔՕ 201-րդ հոդվածի հատկանիշներով (լիազորությունների չարաշահում):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031