Բաժիններ՝

Վարունգով ու պանրային միջուկով ռուլետներ

Բաղադրիչները՝

  • ֆետտա պանիր- 100 գ
  • թարմ վարունգ- 1 հատ
  • չերրի լոլիկ- 9-10 հատ
  • քաղցր բուլղարական պղպեղ- 1/2
  • կանաչ զեյթուն- 10 հատ
  • կիտրոնի հյութ- 1 թ.գ.
  • աղ, աղացած սև պղպեղ, կանաչի

Պատրաստման եղանակը

Զեյթունը, բուլղարական պղպեղն ու լոլիկների կեսը մանր կտրատեք:

Ավելացրեք կիտրոնի հյութը, աղն ու աղացած պղպեղը: 5-7 րոպե առանց յուղի թավայի մեջ տապակեք: Թողեք հովանա:

Կարդացեք նաև

Ֆետա պանիրը պատառաքաղով տրորեք, ավելացրեք տապակած բանջարեղենին:

Բանջարեղեն կլպելու համար նախատեսված դանակով վարունգներից երկար-բարակ շերտեր ստացեք:

Միջուկը տեղադրեք վարունգի շերտի ծայրին, ռուլետի նման փաթաթեք: Վարունգի պոչիկը պետք է վերևից լինի, որպեսզի ատամի չոփիկով կարողանաք ամրացնել: Չերրի լոլիկները կիսեք, տեղադրեք ռուլետի վրա ու ատամի չոփիկով ամրացրեք: Մատուցեք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս