Տեղի կունենա քննություն և մեղավորները կպատժվեն. Պաշտպանության փոխնախարար

Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում խոսելով բանակում զինծառայողների կողմից խաղադրույքներ կատարելու արատների մասին, ասաց, որ իրավիճակը մտահոգիչ չի գնահատում, սակայն խաղադրույքներ կատարելն ու խաղամոլությունը մտահոգիչ է բոլոր հարթություններում։

«Բանակը հասարակության մի մասն է»,- նշեց փոխնախարարը։

Ինչ վերաբերում է բանակում տեղի ունեցած զինվորների մահվան վերջին դեպքերին, նա լրագրողներին հորդորեց տեղեկատվություն ստանալ նախաքննական մարմնից, քանի որ նախնական գնահատականները կարող են բացասական ազդեցություն ունենալ հետագա հարցերի համար։

Հարցին՝ այս միջադեպերի հետ կապված՝ ո՞վ պետք է հրաժարական ներկայացնի, փոխնախարարը պատասխանեց.

Կարդացեք նաև

«Պետք է տեղի ունենա քննություն և դրա արդյունքում մեղավորները պատժվեն»։

Հիշեցնենք՝ հունվարի 9-ին ՊՆ N զորամասում տարբեր ժամերի գրանցվել էր երկու զինծառայողների մահվան դեպք։ Ինչպես տեղեկացրել էր Պաշտպանության նախարարությունը, հունվարի 9-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է ավագ լեյտենանտ Միքայել Սամվելի Դանիելյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Նույն օրը N մարտական դիրքում ժամը 06:20-ի սահմաններում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի դին՝ հրազենային վնասվածքով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031