Տուժողն ո՞ւր ա, տուժողի թեման ինչի՞ սվաղեցիք ու զակատ արեցիք. Արմեն Աշոտյան

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր իր դեմ հարուցված քրեական գործով դատական նիստի ժամանակ նախ անդրադարձավ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի անցյալ տարի սեպտեմբերին կայացրած որոշմանը, https://168.am/2023/10/09/1942230.html որով մերժել էր պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունը՝ փոխելու Արմեն Աշոտյանի խափանման միջոցը: Իսկ հետո համեմատության համար հիշեցրեց ֆրանսիական մի ասացվածք։

«Ասում են՝ միաչքանին կույրերի թագավորությունում թագավոր է, վերաքննիչի որոշումն այսպիսի որոշում է։ Բերել են մածունն ու սմետանը, ասել են՝ չէ, սմետանը սև է, մի աչքով տեսել են։ Միաչքանին կույրերի թագավորությունում թագավոր է, լրիվ այս վիճակն է։

Նկատեցիք, որ փաստաբանական թիմն այս նիստի ընթացք ում բերեց բազում նոր փաստարկներ՝ իրենց հղումներով։ Կա ևս մեկ հանգամանք, որը դուք կրկին շրջանցեցիք՝ տուժողը։ Ո՞ւր է տուժողը, տուժողի թեման, կներեք, ինչո՞ւ սվաղեցիք ու հետաձգեցիք, ինչո՞ւ զակատ արեցիք»,- եզրափակեց Արմեն Աշոտյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031