
Մազերի աճն արագացնելու եղանակներ են նշվել

Մազերի աճի տեմպերը կարող են որոշվել գենետիկայով և այլ գործոններով, ըստ shantnews-ի՝ ասել է կոսմետոլոգ Անաստասիա Կուրսկայան։ aif.ru-ի հետ զրույցում նա նշել է մազերի աճն արագացնելու ուղիները։
Կուրսկայայի խոսքով՝ տարբեր ռասաների մարդկանց մոտ տարբեր տեմպերով են մազերն աճում։ Դա պայմանավորված է մազերի տարբեր կառուցվածքներով և գեների տարբեր խմբերով, բացատրել է նա: Նույնիսկ սեռը ազդում է աճի տեմպերի վրա։ Օրինակ, տղամարդկանց մազերը աճում են ամսական միջինը երկու սանտիմետրով, մինչդեռ կանանց մազերը աճում են ընդամենը մեկուկես սանտիմետրով:
Ցուրտ սեզոնին մազերը ավելի դանդաղ են աճում վիտամինների պակասի ու գլխարկների կրման պատճառով, որոնք դանդաղեցնում են արյան շրջանառությունը գլխամաշկի մեջ։ Տեստոստերոնի ավելացման դեպքում մազերը ավելի դանդաղ են աճում, և հակառակը, կանացի հորմոնների բարձր մակարդակի դեպքում ավելի հեշտ է գանգուրներ ստանալ: Բացի այդ, ծեր մարդկանց մոտ մազերը ավելի վատ են աճում մարմնի բոլոր գործընթացների դանդաղման պատճառով։
Այնուամենայնիվ, հնարավոր է արագացնել մազերի աճը, վստահեցրել է Կուրսկայան։ Նա խորհուրդ է տվել առողջ սնվել, սննդակարգում ավելացնել բավարար քանակությամբ սպիտակուցներ, վիտամիններ և կոլագեն, ինչպես նաև քնել բավարար: