
Ամանորին արագ նիհարելն այլևս անհնար չէ

Նիհարել Ամանորին, ճիշտ սննդակարգի դեպքում, կարելի է բավականին արագ: Այս մասին հայտարարել է բժիշկ-դիետոլոգ Ալեքսեյ Կովալկովը:
Նա նշել է երկու-երեք շաբաթվա ընթացքում 5-10 կիլոգրամ նիհարելու միջոցը: Մասնագետի խոսքով՝ կարճ ժամանակահատվածում ավելորդ կիլոգրամները կարելի է հեռացնել կետոգեն դիետայի միջոցով:
Դիետոլոգը նշել է, որ եթե անցնենք յուղոտ սննդի և հրաժարվենք ածխաջրերից, ապա Նոր Տարվա կազմվածքի շտկումը իրագործելի խնդիր կդառնա:
Նա հստակեցրել է, որ պետք է ուտել առավելագույն քանակության ճարպեր և նվազագույն քանակության ածխաջրեր։
«Այսինքն՝ բացառում ենք քաղցրը, ալյուրայինը, շիլան, միրգը։ Փոխարենը միս ենք ուտում մայոնեզի նման ճարպային սոուսներով»,- shantnews-ի փոխանցմամբ՝ մանրամասնել է նա ։
Միևնույն ժամանակ, դիետան չի ենթադրում սննդի քանակի սահմանափակումներ և մարզասրահ երկար այցելություններ:
«Եթե այսպես սնվեք տոներից երկու-երեք շաբաթ առաջ, ապա հնարավոր կլինի արդյունք ստանալ»,- հավելել է նա ։
Դիետոլոգը նախազգուշացրել է առանց մասնագետի խորհրդատվության դիետային հետևելու վտանգի մասին։ Նա հիշեցրել է, որ կետոգեն դիետան կարող է տոքսիկ ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա, դրան չի կարելի երկար ժամանակ հետևել: