Բադրիջանով ու ընկույզով աղցան
Բաղադրիչներ՝
- բադրիջան- 1 հատ խոշոր
- ընկույզ- 100 գ
- թթվասեր- 3 ճ.գ.
- աղ, աղացած սև պղպեղ, մաղադանոս՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը՝
Բադրիջանը լվացեք, չորացրեք, խոշոր կտրատեք: Մեկ շերտով շարեք կերակրի թաղանթով պատած տապակի մեջ, վրան կարագ քսեք և խորովեք 200 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցի մեջ:
Մաղադանոսը մանր կտրատեք:
Ընկույզը չոր թավայի մեջ տապակեք, մանրացրեք:
Թթվասերը, կանաչին ու ընկույզը խառնեք: Մի քիչ մաղադանոս ու ընկույզ թողեք զարդարելու համար:
Խորոված բադրիջանը լցրեք խորը պնակի մեջ, վրան լցրեք թթվասերի ու ընկույզի խառնուրդը: Խառնեք: Աղ ու պղպեղ արեք: Ցանկության դեպքում մի փոքր ճզմած սխտոր ավելացրեք:
Զարդարեք կտրտած մաղադանոսով, ընկույզով ու մատուցեք: