«Ես չգիտեմ մի երկիր, ուր ամեն 4-րդը կառավարությունում նստածներին համարում է դավաճան». Հայկ Մամիջանյան

«Եթե մեկ նախադասությամբ ամփոփեմ տարին, իսկ այդ նախադասությունն ամենացավալին է, պետք է ասեմ, որ Արցախը հանձնվեց, և վերջակետ։ Սակայն այստեղ վերջակետ ուզում են դնել բացառապես փաշինյանանման էակները։ Այստեղ ավելի սազական է բազմակետը»,- այս մասին տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Այս համատեքստում Հայկ Մամիջանյանը նկատեց՝ պետք է հասկանալ, թե այս ամենը ո՞ւմ մեղքով եղավ, և ապագայի համար ի՞նչ է պետք անել։

Ներկայացնելով սոցիոլոգիական հարցումների տվյալները, Հայկ Մամիջանյանը նշեց, որ ՀՀ քաղաքացիների 25 տոկոսից ավելին, այսինքն՝ ամեն չորրորդը, իսկ որոշ տվյալների համաձայն, նույնիսկ ավելին՝ մինչև 30 տոկոսը, համարում են, որ Արցախի Հանրապետությունը հանձնվել է Հայաստանի կառավարիչների դավաճանության արդյունքում։

«Ընդ որում, սա այն մարդիկ են, որոնք ոչ միայն մտածում են այդպես, այլև այն մարդիկ են, որոնք դա ասում են։ Իսկ բռնաճնշումների, ստատուսի համար մարդկանց բանտեր նետելու մթնոլորտում սա շատ լուրջ թիվ է։ Ես չգիտեմ մի երկիր, որտեղ քաղաքացիների ամեն 4-րդը Կառավարությունում նստածներին համարում է  դավաճան։ Եկեք նաև ֆիքսենք, որ մեր Ստեփանակերտում նոյեմբերի 9-ի զորահանդեսի ժամանակ Ադրբեջանի նախագահը բազմաթիվ հայտարարություններից մեկը, որն արեց՝ առնչվում էր Փաշինյանի հովանավորներին։

Կարդացեք նաև

Ալիևն ասաց, որ 2020 թվականի պատերազմից հետո մի քանի անգամ իրենք վտանգ էին տեսնում, որ Հայաստանում իշխանության կգան, իր բնորոշմամբ, «ռևանշիստները»։ Հիշեցնեմ, որ «ռևանշիստներ» Ալիևը, Փաշինյանը և թուրքերն անվանում են ազգային ուժերին»,- շեշտեց Հայկ Մամիջանյանը։

Այս ամենը հաշվի առնելով՝ Հայկ Մամիջանյանն արձանագրեց՝ «Հայաստանում Ալիևի սրտի իշխանությունն է»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս